Գումարի հետվերադարձի պայմաններ

Ներածություն

Մեր կայքում հայտարարված ծառայությունները (գրքերի, խաղերի, աուդիո գրքերի, այլ տրագիր կամ առցանց ապրանքների վաճառք) ենթադրում են դրանց դիմաց վճարում բանկային փոխանցման միջոցով (մեր կայքի առցանց վճարման համակարգի միջոցով):

Պայմաններ և ժամկետներ

Ծառայությունների դիմաց կատարած վճարումը հետ վերադարձի ենթակա չէ։

Եթե կասկածում եք՝ արդյոք ծառայությունը (ապրանքը) Ձեզ պետք է կամ ունեք կասկածներ գնումից հետո հետվերդարձի կապակցությամբ, խնդրում ենք այդ մասին հստակ տեղեկացնել էլեկտրոնային նամակի միջոցով, զանգով կամ հենց գնման պահին՝ այս կայքի վճարային համակարգի դաշտերը լրացնելիս։ Այդ դեպքում, եթե մենք նախապես տեղյակ ենք եղել հետվերադարձի հավանականության մասին՝ հստակ և նախապես պայմանավորված ժամկետում, անվնաս վիճակում, ապա գումարը ենթակա է հետվերադարձի՝ 10% պահումով։

Եթե մեր ծառայությունից օգտվելը անհնարին է դարձել մեր պատճառով, ապա բոլոր վճարված գումարները ենթակա են ամբողջությամբ հետ վերադարձի։

Վերադարձի եղանակ

Մեր կայքի վճարային համակարգի միջոցով մեր հաշվեհամարին փոխանցված գումարը՝ 10% պահումով, հետ կփոխանցվի 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում այն դրամային հաշվեհամարին, որը Դուք մեզ կտրամադրեք: Այլ եղանակով (քարտին, կանխիկ, այլ) գումարը հնարավոր չէ հետ վերադարձնել։

Վճարված գումարի առկախում և օգտագործում

Մեր ծառայությունից օգտվելու Ձեր անհնարինության դեպքում Դուք նաև կարող եք առկախել վճարած գումարը (նախապես գրավոր մեզ տեղեկացնելով) և հետագայում օգտվել նույն ծառայությունից կամ վճարված գումարի չափով որևէ այլ ծառայությունից։

Scroll to Top