Դեռ տպում ենք, սպասեք անհամբեր ))
————————
Հիշո՞ւմ եք ձեզ 10-15 տարեկանում։ Մենք էլ կարգին չենք հիշում )) Բայց հաստատ հիշում ենք, որ ուզում էինք լինել ինքնուրույն, գլուխ հանել մեր ներսի հույզերից ու մտքերից, ճանաչել մեզ, ու այդ ճանապարհին հաճախ օգնում էր օրագիր պահելը։ Դե, 21-րդ դարի դեռահասներն էլ պետք է ունենան 21-րդ դարին հարիր օրագիր, որը ձեր դեռահասի համար ստեղծել են 5 փորձառու հոգեբաններ (ում հայ դեռահասները շա՜տ են սիրում)։
Օրագիրը ներառում է ինքնավերլուծության հարցեր, ուսուցողական և հետաքրքիր առաջադրանքներ, գործնական վարժություններ, ազատ էջեր՝ ստեղծագործելու համար, գունազարդման էջեր, ջնջվող հատվածներ, կպչուն պիտակներ (sticker-ներ) և այլն։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ գիրքը գնելուց հետո կարող եք մոտենալ ք․ Երևան, Կոմիտաս 12 հասցեում գտնվող մեր գրասենյակ և վերցնել ձեր օրինակը։ Աշխ․ օրեր և ժամեր՝ երկուշաբթիից շաբաթ, 11։00-19։00։ Հեռ․՝ 094224223