Ուղեցույց այն ծնողների համար, որոնց երեխան գնալու է առաջին դասարան
Էլեկտրոնային ուղեցույց ծնողների համար
«Արդյոք իմ երեխան պատրա՞ստ է դպրոցին»։
Սա այն հարցն է, որը հաճախ հուզում է ծնողներին առաջին դասարանի շեմին։ Սեպտեմբերին երեխան առաջին անգամ մտնում է մի նոր աշխարհ՝ նոր մարդկանցով, նոր կանոններով, նոր սպասումներով և նոր պատասխանատվություններով։ Սակայն դպրոց գնալը միայն գեղեցիկ դպրոցական հագուստներ, նոր պայուսակ, գրենական պիտույքներ և առաջին դասագիրք պատրաստելը չէ։
16 էջից բաղկացած և համակարգված տեղեկություններով այս ուղեցույցի նպատակն է օգնել ծնողներին հասկանալ՝
- ինչ է նշանակում «պատրաստ լինել դպրոցին»,
- ինչպես աջակցել երեխային հարմարվել փոփոխություններին,
- ինչպես արձագանքել առաջին դժվարություններին,
- ինչպես պահպանել երեխայի հետաքրքրությունն ուսման հանդեպ ու ինքնավստահությունը սովորելու ընթացքում։
Ուղեցույցի բաժիններն են․
- Ի՞նչ է դպրոցին պատրաստվածությունը
- Առաջին 90 օրը․ հարմարվելու (ադապտացիայի) ընթացքը
- Առաջին շաբաթը, նոր ռեժիմին հարմարվելը
- Առաջին ամիսը
- Ի՞նչ անել, եթե առաջանում են դժվարություններ հարմարվելու ընթացքում
- Ծնողի տրամադրվածության դերը հարմարվելու ընթացքում
- Տնային հանձնարարություններ․ ինչպե՞ս ձևավորել սովորելու առողջ սովորություններ
- Էկրաններ և գաջեթներ․ ինչո՞ւ է կարևոր դասերից հետո էկրանները սահմանափակելը
- Ծնող-ուսուցիչ համագործակցութուն
Ծնողի խնդիրը կատարյալ տնային աշխատանք անելը չէ, այլ սովորելու նկատմամբ հետաքրքրություն ձևավորելը, ինքնավստահություն և պատասխանատվություն սերմանելը: Այս հմտություններն են, որ հետագայում կդառնան նրա հաջողության ամուր հիմքը։
Բարի՛ և հանգիստ երթ դեպի դպրոցական աշխարհ:
Ուղեցույցը կստանաք վճարումը կատարելուց հետո այն էլփոստին, որը կնշեք վճարումը կատարելիս։








