Ձեռնարկ 6-11 տար․ երեխայի համար՝ երեխայի մասին
Այս ձեռնարկը ստեղծել է երեխաների, դեռահասների և ծնողների հետ աշխատող հոգեբան Նանոր Մինասյանը՝ հավատալով, որ յուրաքանչյուր երեխա արժանի է զգալու, որ ինքը կարևոր է, սիրված և ունի անսահման ներքին ռեսուրսներ։
Ձեռնարկ-տետրը նախատեսված է 6-11 տարեկան երեխաների համար և կօգնի նրանց․
- բարձրացնել ինքնագնահատականը
- ձևավորել դրական մտածողություն
- զարգացնել շնորհակալության զգացումը
- գնահատել կյանքում ունեցած հարաբերությունները:
Ձեռնարկը ներառում է չորս բաժին՝ ինքնաճանաչում, զարգացմանն ուղղված մտածելակերպ, երախտագիտություն և հարաբերություններ։
Ձեռնարկում երեխաները կգտնեն խաղեր, առաջադրանքներ, կպչուն ստիկերներ և շատ ավելին։
Ուղարկե՛ք ձեր երեխայի նկարը մեզ նախապես, և մենք այն կփակցնենք իր տետրի առաջին էջում՝ հաճելի անակնկալ մատուցելով ձեր փոքրիկին, երբ նվերը բացի ))
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ ձեռնարկը գնելուց հետո կարող եք մոտենալ ք․ Երևան, Կոմիտաս 12 հասցեում գտնվող մեր գրասենյակ և վերցնել ձեր օրինակը։ Աշխ․ օրեր և ժամեր՝ երկուշաբթիից շաբաթ, 11։00-19։00։ Հեռ․՝ 094224223
ԱՌԱՔՈՒՄ․ գնելուց կարող եք ընտրել առաքման ձեզ հարմար տարբերակը՝ դռնից դուռ՝ Երևանում և «Հայփոստով»՝ դեպի մարզեր։
















