Կյանքի անվերջ շղթան

6 500 ֏

Երեխայի գրագետ և նուրբ ծանոթացում կորստի թեմային

- +

Փաթեթի մեջ՝ գիրք երեխաների և ուղեցույց ծնողների համար

Ինչպե՞ս խոսել երեխայի հետ մահվան և մտերիմի կորստի մասին։ Արժե՞ առհասարակ խոսել։ Ե՞րբ սկսել խոսել, ե՞րբ է երեխան պատրաստ ընկալել մահվան երևույթը։

Մենք՝ մեծերս, հաճախ խուսափում ենք երեխաների հետ խոսել նման բարդ թեմաներից։ Որովհետև վախենում ենք ցավեցնել, որովհետև մեզ էլ է դժվար և երբեմն ցավոտ, որովհետև ուղղակի գաղափար չունենք՝ ինչպես դա անել։ Այնինչ երեխան իր բնականոն զարգացման ընթացքում հասնում է մի փուլի, երբ անխուսափելիորեն բախվում է մահվան ու անվերադարձ կորստի հետ։ Սովորաբար այդ տարիքը մոտ 6 տարեկանն է։ Եթե երեխան այս փուլում չգտնի ապահով վայր ու միջոց՝ քննարկելու այս թեման, չլսի իրեն բավարարող պատասխաններ, , ապա նա կտանի այդ բացն ու դրա հետ կապված զանազան վախեր իր հետ զարգացման հաջորդ  փուլեր։ Լինում են նաև իրավիճակներ, երբ երեխան իսկապես կորցնում է հարազատ մարդու՝ տատիկի կամ պապիկի, մտերիմ բարեկամի, ցավոք, երբեմն էլ՝ ծնողի։ Եվ ո՞վ, եթե ոչ մենք՝ երեխայի ամենամտերիմ մարդիկ, պետք է օգնենք նրան հաղթահարել կյանքի այս դժվար փուլը։

Մի հերոսի պատմության միջոցով հոգեբան Լուսինե Աղաբեկյանը ծանոթացնում է մեր փոքրիկներին կորստի գաղափարի հետ՝ գրագետ, զգույշ, միաժամանակ անկեղծ և, լուսավոր կերպով։

Գիրքը կարող է օգտակար լինել նաև երեխաների հետ աշխատող մասնագետների համար։

Երեխաների գրքին կից ստեղծել ենք նաև առանձին ուղեցույց ծնողների համար՝ ամենահաճախ հնչող 10 հարցերի պատասխաններով։ Այս ուղեցույցը խորհուրդ ենք տալիս կարդալ՝ նախքան երեխային գիրքը փոխանցելը կամ նրա համար ընթերցելը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ գիրքը գնելուց հետո կարող եք մոտենալ ք․ Երևան, Կոմիտաս 12 հասցեում գտնվող մեր գրասենյակ և վերցնել ձեր օրինակը։ Աշխ․ օրեր և ժամեր՝ երկուշաբթիից շաբաթ, 11։00-19։00։ Հեռ․՝ 094224223

ԱՌԱՔՈՒՄ․ գնելուց կարող եք ընտրել առաքման ձեզ հարմար տարբերակը՝ դռնից դուռ՝ Երևանում և «Հայփոստով»՝ դեպի մարզեր։

Weight 180 g
Հեղինակ
Հոգեթերապևտ, մանկական հոգեբան, ծնողավարության խորհրդատու, դասախոս
«Ծնողի դպրոց» ՀԿ-ի հետ է 2019 թվականից։ Հեղինակել և իրականացնում է դասընթացներ, սեմինարներ, հոգեբանական ծրագրեր։ Երեխաների ու ծնողների համար նախատեսված բազմաթիվ ձեռնարկների հեղինակ է։
Scroll to Top