Խաղատոն

7 500 ֏

Զարգացնող խաղ երեխայի և որակյալ ժամանց՝ ամբողջ ընտանիքի համար

- +

Խաղ և տոն՝ միաժամանակ

Որակյալ ժամանց, որը կմիավորի ծնողներին, երեխաներին, քույր-եղբայրներին, ընկերներին, տատիկ-պապիկներին, մի խոսքով՝ օգտակար ու ուրախ համատեղ ժամանակն ապահովված է։ Այս խաղը ստեղծել է «Ծնողի դպրոցի» հոգեբան և լոգոպեդ մասնագետների մի մեծ թիմ, որպեսզի օգնի երեխային զարգացնել ուշադրությունը, հիշողությունը, մտածողությունը, խոսքը և հաղորդակցման հմտությունները, երևակայությունը և ստեղծարարությունը, արագ կողմնորոշվելու ունակությունը, հուզական, խոշոր և մանր շարժողական ոլորտները։ Ու հենց այս խաղն է, որ երեխային կտա այլընտրանք էկրաններին, իսկ մեզ՝ լուծում՝ընտանիքով միավորվելուև  որակյալ ժամանակ անցկացնելու համար։

Տուփի մեջ կգտնեք 70 խաղաքարտ՝ առաջադրանքներով, խաղագորգ և մի մեծ խումբ պարագաներ՝ զառ, մարդուկներ, ավազե ժամացույցներ, ջնջվող մարկեր, փազլ, թանգրամ, փուչիկներ, փոմփոններ, ձողիկներ, թղթիկներ, և այս ամենով դուք խաղալու եք, այո՛, այո՛․․․

Խաղը նախատեսված է 7-ից մինչև 77 տարեկան երեխաների համար։

Խաղն անցել է «Հետազոտությունների միջազգային կենտրոն» ՍՊԸ կողմից փորձաքննություն և ստացել ՀՀ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ կողմից Եվրասիական տնտեսական միության համապատասխանության սերտիֆիկատ (N ԵԱՏՄ AM 008/S.A-0057-2025, սերիա AM N 0006897):

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ խաղը գնելուց հետո կարող եք մոտենալ ք․ Երևան, Կոմիտաս 12 հասցեում գտնվող մեր գրասենյակ և վերցնել ձեր օրինակը։ Աշխ․ օրեր և ժամեր՝ երկուշաբթիից շաբաթ, 11։00-19։00։ Հեռ․՝ 094224223

ԱՌԱՔՈՒՄ․ գնելուց կարող եք ընտրել առաքման ձեզ հարմար տարբերակը՝ դռնից դուռ՝ Երևանում և «Հայփոստով»՝ դեպի մարզեր։

Weight 180 g
Հեղինակներ
Հոգեթերապևտ, մանկական հոգեբան, ծնողավարության խորհրդատու, դասախոս
«Ծնողի դպրոց» ՀԿ-ի հետ է 2019 թվականից։ Հեղինակել և իրականացնում է դասընթացներ, սեմինարներ, հոգեբանական ծրագրեր։ Երեխաների ու ծնողների համար նախատեսված բազմաթիվ ձեռնարկների հեղինակ է։
Լոգոպեդ, հատուկ մանկավարժ, վարքային թերապիստ
Աշխատում է «Լուսէ վերականգնողական կենտրոն հիմնադրամում»՝ որպես լոգոպեդ և կրթական ծրագրերի համակարգող, «Ծնողի դպրոց» ՀԿ-ում և «Լիբրա» հոգեբանական աջակցության կենտրոնում՝ որպես լոգոպեդ, հատուկ մանկավարժ, դասընթացավար:
Հոգեբան, դասախոս, դասընացավար
Գիտական հոդվածների հեղինակ է, գիտական հետաքրքրությունների շրջանակը առնչվում է էթնիկ նույնականացմանը, ժամանակային հեռանկարներին և անձնային ձգտումներին|նպատակներին:
Մանկական հոգեբան
Scroll to Top