Այսօր ԱՅՈ՛
Նվեր, որը երեխային կտա մեծ ուրախություն, ջերմ հուշեր և ծնող-երեխա իմաստալից ժամանց։
Այսօր ԱՅՈ՛-ն 40 քարտ-ցանկություններով լի տուփ է։ Բոլոր ցանկությունները՝ պարզ, անվնաս, միևնույն ժամանակ երեխային մեծ ուրախություն պարգևող։
Ինչպե՞ս «ակտիվացնել» այս նվերը։
- Բացե՛ք տուփը նախապես։
- Ընտրե՛ք այն քարտերը, որոնցում նշված ցանկությունների կատարումը ձեզ համար ընդունելի և հարմար են, և հեռացրեք նրանք, որոնք հարմար չեք գտնում․
- Ապա հանձնե՛ք ընտրված քարտերով տուփը երեխային․
- Եվ վերջ․ սպասե՛ք երեխայի ցանկությունների քարտերի «ակտիվացմանը» և եղե՛ք պատրաստ ասելու՝ ԱՅՈ։
Տարբերակներ, որ մենք առաջարկում ենք․
- 12 ընտրված քարտ՝ 12 ամիսների համար․ երեխան կարող է «ակտիվացնել» ամիսը 1 քարտ
- Ընտրված քարտեր ցանկացած քանակով՝ շաբաթ-կիրակի իրականացնելու համար․ երեխան կարող է «ակտիվացնել» քարտերը միայն հանգստայն օրերին
- Ամեն տարի՝ x թվով քարտ․ ընտրեք քարտեր այս և հաջորդ տարիներին ակտիվացնելու համար և մաս-մաս նվիրեք երեխային (գնում եք մեկ նվեր, բայց այն օգտագործում եք մի քանի տարի)
- Մեկ երեխայի կողմից «ակտիվացված» քարտերը պահեք և նվիրեք հաջորդ երեխային, երբ հարմար գտնեք
Այսօր ԱՅՈ-ն շատ հարմար նվեր է երեխայի ծննդյան օրը, հունիսի 1-ին, Ամանորին և այլ բարի առիթներին նվիրելու համար։
Հատկապես այս նյութական աշխարհում, որտեղ մեր երեխաները հաճախ ունեն ամեն ինչ՝ խաղալիքներ, գաջեթներ, հագուստ և այլ շոշափելի բարիքներ, դժվար է գտնել մի այնպիսի հետաքրքիր, բարի, իմաստով լի նվեր, որը կզարմացնի ու հաճույք կպատճառի։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ նվեր-տուփը գնելուց հետո կարող եք մոտենալ ք․ Երևան, Կոմիտաս 12 հասցեում գտնվող մեր գրասենյակ և վերցնել ձեր օրինակը։ Աշխ․ օրեր և ժամեր՝ երկուշաբթիից շաբաթ, 11։00-19։00։ Հեռ․՝ 094224223
ԱՌԱՔՈՒՄ․ գնելուց կարող եք ընտրել առաքման ձեզ հարմար տարբերակը՝ դռնից դուռ՝ Երևանում և «Հայփոստով»՝ դեպի մարզեր։ Առաքման ծառայությունը վճարովի է։
————
Որքա՜ն հաճախ ենք մենք երեխայինասում՝ ոչ։
Որքա՜ն հաճախ ենք ցանկանում խաղալ, զբաղվել երեխայի հետ, բայց ոչ մի կերպ ժամանակ չենք գտնում։
Մինչդեռ ծնող-երեխա կապի ամրապնդման համար համատեղ անցկացվող, որակյալ ժամանակը մեծ կարևորություն ունի։ Իսկ ի՞նչ է որակյալ ժամանակը։
Որակյալ ժամանակը երեխայի հետ միասին այնպիսի ակտիվությունների իրականացումն է,
- որոնք համապատասխանում են երեխայի ցանկություններին, նրա ընտրությանը,
- որոնցում ծնողը լիարժեք ներկա է, կենտրոնացած, չի զբաղվում այլ գործով, թե՛ ֆիզիկապես, թե՛ հուզականորեն հասանելի է երեխայի համար,
- որոնց կատարումը հաճելի է և՛ երեխայի, և՛ ծնողի համար
Հետազոտությունները վկայում են, որ օրական 15–20 րոպե գիտակցված, ամբողջական ներկայությամբ երեխայի հետ որակյալ ժամանակ անցկացնելը
- օգնում է ծնողի հետ ապահով, վստահելի կապվածություն ձևավորել
- նպաստում է երեխայի առողջ ինքնագնահատականի ձևավորմանը
- զարգացնում է երեխայի հուզական ինտելեկտը
- նվազեցնում է սթրեսը, զարգացնում է սթրեսը կառավարելու ունակությունները և այլն։
Ահա թե ինչու ենք մենք ստեղծել ծնող-երեխա համատեղ որակյալ ժամանակի անցկացմանն ուղղված Այսօր՝ ԱՅՈ խաղը։
















