Մանկական հոգեբան, «Մանկական հոգեբանություն և հոգեթերապիա» մագիստրոսական ծրագրի մագիստրոս։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի հոգեբանության բաժինը։ Հանդիսանում է ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախագահ, ինչպես նաև ԵՊՀ Գիտական խորհրդի անդամ է։ Ունի տպագրված երկու գիտական հոդված: Սյուզաննան 2024 թվականին ճանաչվել է ԵՊՀ «Լավագույն ուսանող»։ Ուսմանը զուգահեռ մշտապես աշխատում է երեխաների հետ, այդ թվում՝ բարեգործական նախագծերում։ Կամավորական գործունեություն է ծավալում «Հուսո տուն», «ՀԱՎԱՍԱՐ», Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամ և մի շարք այլ կազմակերպություններում։ Անցել է մի շարք մասնագիտական վերապատրաստումներ: Անդամակցում է «Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցիացիային»։ 2023 թվականից աշխատում է «Ծնողի դպրոցում»՝ որպես ծրագրերի համակարգող և ֆասիլիտատոր, իսկ ներկայումս նաև «ԼՕԼՕ» մանկապարտեզում՝ որպես մանկական հոգեբան։ Նրա մասնագիտական գործունեության առանցքում երեխաների աշխարհն է․ մեծ սիրով և նվիրվածությամբ է աշխատում երեխաների հետ՝ կարևորելով նրանց անհատականության բացահայտումն ու հուզական բարեկեցությունը։
