Շուտով դպրոց (էլեկտրոնային ուղեցույց)

2 500 ֏

Էլեկտրոնային ուղեցույց ծնողների համար

- +

Ուղեցույց այն ծնողների համար, որոնց երեխան գնալու է առաջին դասարան
Էլեկտրոնային ուղեցույց ծնողների համար

«Արդյոք իմ երեխան պատրա՞ստ է դպրոցին»։

Սա այն հարցն է, որը հաճախ հուզում է ծնողներին առաջին դասարանի շեմին։ Սեպտեմբերին երեխան առաջին անգամ մտնում է մի նոր աշխարհ՝ նոր մարդկանցով, նոր կանոններով, նոր սպասումներով և նոր պատասխանատվություններով։ Սակայն դպրոց գնալը միայն գեղեցիկ դպրոցական հագուստներ, նոր պայուսակ, գրենական պիտույքներ և առաջին դասագիրք պատրաստելը չէ։

16 էջից բաղկացած և համակարգված տեղեկություններով այս ուղեցույցի նպատակն է օգնել ծնողներին հասկանալ՝

  • ինչ է նշանակում «պատրաստ լինել դպրոցին»,
  • ինչպես աջակցել երեխային հարմարվել փոփոխություններին,
  • ինչպես արձագանքել առաջին դժվարություններին,
  • ինչպես պահպանել երեխայի հետաքրքրությունն ուսման հանդեպ ու ինքնավստահությունը սովորելու ընթացքում։

Ուղեցույցի բաժիններն են․

  1. Ի՞նչ է դպրոցին պատրաստվածությունը
  2. Առաջին 90 օրը հարմարվելու  (ադապտացիայի) ընթացքը
  3. Առաջին շաբաթը, նոր ռեժիմին հարմարվելը
  4. Առաջին ամիսը
  5. Ի՞նչ անել, եթե առաջանում են դժվարություններ հարմարվելու ընթացքում
  6. Ծնողի տրամադրվածության դերը հարմարվելու ընթացքում
  7. Տնային հանձնարարություններ ինչպե՞ս ձևավորել սովորելու առողջ սովորություններ
  8. Էկրաններ և գաջեթներ ինչո՞ւ է կարևոր դասերից հետո էկրանները սահմանափակելը
  9. Ծնող-ուսուցիչ համագործակցութուն

Ծնողի խնդիրը կատարյալ տնային աշխատանք անելը չէ, այլ սովորելու նկատմամբ հետաքրքրություն ձևավորելը,  ինքնավստահություն և պատասխանատվություն սերմանելը: Այս հմտություններն են, որ հետագայում կդառնան նրա հաջողության ամուր հիմքը։ 

Բարի՛ և հանգիստ երթ դեպի դպրոցական աշխարհ:

Ուղեցույցը կստանաք վճարումը կատարելուց հետո այն էլփոստին, որը կնշեք վճարումը կատարելիս։


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ
Սույն նյութը հանդիսանում է «Ծնողի դպրոց» ՀԿ-ի մտավոր սեփականություն, ենթակա չէ արտատպման, վերարտադրության, տարածման, մասնատման, փոփոխության, շահույթ հետապնդող / կոմերցիոն նպատակներով որևէ կերպ օգտագործման։
Հեղինակ
Հոգեբան, ծնողավարության խորհրդատու, ՄՌԿ մասնագետ
«Ծնողի դպրոց» ՀԿ-ի հետ է հիմնադրման օրվանից։ Հիմնական ուսումնական ծրագրերի և ձևաչափերի համահեղինակ և վարող է: Երեխաների և ծնողների համար նախատեսված բազմաթիվ ձեռնարկների հեղինակ է։
Scroll to Top