Ճամփորդություն երեխաների հետ (էլեկտրոնային ուղեցույց)

2 500 ֏

Էլեկտրոնային ուղեցույց ծնողների համար

- +

Ճամփորդություն երեխայի հետ
Էլեկտրոնային ուղեցույց ծնողների համար

Արձակուրդն ու ճամփորդությունները հաճախ ընտանիքի համար ամենասպասված պահերից են, սակայն դրանք միշտ հարթ ու խաղաղ չեն անցնում։

Շատ ծնողներ արձակուրդից առաջ ունեն գրեթե նույն մտահոգությունները․
«Իսկ եթե ճանապարհին շատ կամակորություն անի»,
«Իսկ եթե քնի ռեժիմը խախտվի»,
«Իսկ եթե նոր միջավայրին չհարմարվի և սկսի անդադար լաց լինել»․․․

Արձակուրդը երեխայի հետ կարող է լինել իսկապես հաճելի, եթե նախապես պատրաստված եք։ Բայց  երեխայի հետ ճանապարհորդությունը միայն ճամպրուկ հավաքել և մեկնելը չէ։ Դա նաև երեխային նոր միջավայրին, փոփոխություններին, տպավորություններին պատրաստելն է։

Մենք ստեղծել ենք «Ճանապարհորդություն երեխայի հետ» ուղեցույցը ծնողների համար, որպեսզի օգնենք ընտանիքներին արձակուրդն անցկացնել հնարավորինս հանգիստ ու հաճելի բոլոր անդամների համար։

Ուղեցույցում կգտնեք 7 մոտեցում այն մասին, թե՝

  • ինչպես նախապես պատրաստել երեխային ճանապարհորդությանը,
  • ինչ անել մինչև մեկնելը,
  • ինչ վերցնել երեխայի համար,
  • ինչպես հեշտացնել երկար ճանապարհներն ինքնաթիռով, գնացքով կամ մեքենայով, ինչով զբաղվել կամ ինչ խաղալ,
  • ինչպես ճիշտ կազմակերպել երեխայի ռեժիմը ճանպարհորդության ընթացքում,
  • ինչպես արձագանքել երեխայի անհանգստությանը, հոգնածությանը կամ կամակորություններին և շատ ավելին։

Արձակուրդում, իհարկե, հրաշքներ չեն լինելու, բայց հրաշալի պահեր՝ անշուշտ կլինեն։
Իսկ պատրաստված ծնողը կարող է այդ պահերը ավելի հանգիստ տեսնել, զգալ ու վայելել։

Մաղթում ենք Ձեզ հաճելի ու խաղաղ հանգիստ։

Ուղեցույցը կստանաք վճարումը կատարելուց հետո այն էլփոստին, որը կնշեք վճարումը կատարելիս։


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ
Սույն նյութը հանդիսանում է «Ծնողի դպրոց» ՀԿ-ի մտավոր սեփականություն, ենթակա չէ արտատպման, վերարտադրության, տարածման, մասնատման, փոփոխության, շահույթ հետապնդող / կոմերցիոն նպատակներով որևէ կերպ օգտագործման։
Հեղինակներ
Հոգեթերապևտ, ծնողավարության խորհրդատու, դասախոս
«Ծնողի դպրոց» ՀԿ-ի հետ է 2019 թվականից։ Հեղինակել և իրականացնում է դասընթացներ, սեմինարներ, հոգեբանական ծրագրեր։ Երեխաների ու ծնողների համար նախատեսված բազմաթիվ ձեռնարկների, գրքերի, խաղերի հեղինակ է։
Մանկական հոգեբան, ծնողավարության խորհրդատու, դասընթացավար
«Ծնողի դպրոց» ՀԿ-ի հետ 2023 թվականից սկսած մշակել և իրականացրել է դասընթացներ և սեմինարներ ծնողավարության տարբեր թեմաների շուրջ։
Scroll to Top