
Հոգեբան, դասախոս, դասընթացավար, ավարտել է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը, ապա մագիստրատուրան՝ «Կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա» մասնագիտացմամբ և ասպիրանտուրան՝ «Տարիքային և մանկավարժական հոգեբանություն» մասնագիտացմամբ: Շուրջ յոթ տարի աշխատել է որպես հոգեբան կրթական կառույցներում՝ ախտորոշիչ, խորհրդատվական և հոգեկրթող աշխատանքներ իրականացնելով դեռահասների, նրանց ծնողների և մանկավարժների հետ: 2014թ.-ից դասավանդում է ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնում: Վերջին 18 տարիների ընթացքում մշակել և իրականացրել է դասընթացներ հոգեբանության ոլորտում՝ որպես դասընթացավար և վերապատրաստող՝ համագործակցելով տարբեր կազմակերպությունների հետ։
«Ծնողի դպրոց» ՀԿ-ի հետ 2019 թվականից սկսած հեղինակել և իրականացնում է դասընթացներ, սեմինարներ հոգեբանական ծրագրեր։ 2025թ․-ից հանդիսանում է «Ծնողի դպրոց» ՀԿ-ի զարգացման և բովանդակության մասով տնօրենը, համակարգում է կազմակերպության կողմից իրականացվող տարբեր ծրագրերը։ Հանդիսանում է «Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցիացիայի» և «ԱՇԴՎ Հայաստանի հոգեթերապևտների ասոցիացիայի» խորհրդի անդամ։ Երեխաների ու ծնողների համար նախատեսված բազմաթիվ ձեռնարկների հեղինակ է։ Գիտական հոդվածների հեղինակ է, գիտական հետաքրքրությունների շրջանակը առնչվում է մահվան, կորստի հոգեբանությանը։
Կարևորում է անձի շարունակական զարգացումն ու հավատում ներքին հնարավորությունների անսահմանությանը:
Ամուսնացած է, ունի երեք որդի։