Ինչի մասին է գիրքը և ինչ կտա ձեզ
Ծնողների կյանքում բազմաթիվ դժվար իրավիճակներ են լինում, երբ սովորական դարձած արձագանքման ձևերը չեն օգնում։
Գրքում անդրադարձել ենք տարբեր նմանատիպ իրավիճակների։
- Երեխային մի քանի անգամ այս կամ այն բանն անել-չանելու վերաբերյալ դիտողություն ես անում, իսկ նա կարծես թե չի էլ լսում:
- Երեխային դաս անելու հարցում մոտիվացնելու միակ տարբերակը բարձր գնահատականների համար գումար կամ նվեր խոստանալն է:
- Ուսումնասիրում ես երեխայի վարքին արդյունավետ արձագանքելու մոտեցումները, սակայն ամեն երեկո համբերությունդ սպառվում է ու ի վերջո մոռանալով ամեն ինչ՝ գոռում ես նրա վրա:
«Հաղորդակցման նոր լեզու երեխաների հետ» գրքում կգտնեք գործնական առաջարկներ այս և նմանատիպ շատ այլ իրավիճակներում արդյունավետ արձագանքելու համար: Գրքում կգտնեք օգտակար տեսական գիտելիքներ, ծնող-երեխա երկխոսությունների նկարազարդ օրինակներ, գործնական առաջադրանքներ և շատ ավելին։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ գիրքը գնելուց հետո կարող եք մոտենալ ք․ Երևան, Կոմիտաս 12 հասցեում գտնվող մեր գրասենյակ և վերցնել ձեր օրինակը։ Աշխ․ օրեր և ժամեր՝ երկուշաբթիից շաբաթ, 11։00-19։00։ Հեռ․՝ 094224223
ԱՌԱՔՈՒՄ․ գնելուց կարող եք ընտրել առաքման ձեզ հարմար տարբերակը՝ դռնից դուռ՝ Երևանում և «Հայփոստով»՝ դեպի մարզեր։


















