Հրատարակչություն հայ ծնողների համար

Առողջ, խաղաղ
արդյունավետ

Ահա թե ինչպիսի հարաբերություններ ենք ուզում մեր երեխաների հետ: Եվ դրա ճանապարհը կա․ պետք է ընդունել, լսել ու համագործակցել։ Ասելը հեշտ է, անելը՝ դժվար։ Մեր փայլուն հեղինակների տասնյակ տարիների փորձառությունը ծնողների ու երեխաների հետ աշխատանքում ներկայացված է հայալեզու գրքերում, ձեռնարկներում, խաղերում՝ մեկ մեծ նպատակով․ օգնել ձեզ վայելել գիտակցված և դրական ծնողավարությունը, իսկ երեխաներին՝ դառնալ հուզականորեն գրագետ և զարգանալ իրենց լավագույն ներուժին ընդառաջ:

Ահա թե ինչ կարող եք գնել մեր կայքից ծնողների, երեխաների, դեռահասների ու ամբողջ ընտանիքի համար։

Իսկ հաջորդը՝ սեռական դաստիարակություն

Գիտենք, գիտենք․․․ Նուրբ թեմա է, մարդ չգիտի էլ՝ երբ ու ինչպես խոսի երեխայի հետ «այդ ամենի» մասին։ Բայց ահա թե ինչումն է հարցը․ երեխաները մեծանում են (դա նրանց հատկությունն է )) և հասնում սեռական հասունության տարիքին, տեսնում ու զգում փոփոխություններ իրենց մարմնում, մտքերում, ձգտումներում։ Եվ եթե մենք չխոսենք նրանց հետ այս թեմաներով՝ հանգիստ, վստահ, առանց ավելորդ հուզվելու, ծանրաբեռնելու կամ հակառակը՝ խուսափելու, ապա երեխաները անպայման կգտնեն՝ ում հետ խոսեն կամ ինչ դիտեն համացանցում։ Իսկ այդ դեպքում մենք չունենք վերահսկողություն նրանց լսածի կամ տեսածի վրա․․․

«Ծնողի դպրոցի» մանկական հոգեբանների  թիմը արդեն մշակում է բովանդակությունը, իսկ դուք ստորև կոճակով թողեք էլփոստի հասցե, որ լուր տանք, հենց պատրաստ լինի։

Scroll to Top